ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հայտարարություն՝ էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորությունների մասին

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները,

այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև

հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,-նշված է հաղորդգարության մեջ։Իրավաբան.net

Taking into account the declared state of emergency of the Republic of Armenia due to the spread of coronary heart disease (COVID-19), measures aimed at protection, health and improvement of the population, including relevant regulations of the RA Pareto

on Restrictions on Free Movement of the Population, in cooperation with the RA Public Services Regulatory Commission , the situation until the end of the declared state of emergency recognized the electricity supplied to the population force majeure preventing the payment of gas, natural gas and potable water

In such circumstances, the supplying companies, in accordance with the relevant agreements concluded with the consumers, shall not be entitled to suspend their electricity supply, gas supply and drinking water supply in case of non-payment by the customers.

“At the same time, we inform you that the above does not relieve residential customers from the obligation to pay for their electricity, natural gas and drinking water,” the statement reads.

Lawyer: net