Աչքերներիդ ուղղակի չեք հավատա, երբ իմանաք, թե իրականում ինչու ԿԲ-ն լիցենզիայից զրկեց Varks.am-ին

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:(Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ):

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

On March 24, 2020, the Central Bank of the Republic of Armenia issued a decision to abolish the credit of the Credit Organization UCO CJSC to violate the requirement of minimum amount of total capital. does not have the right to attract funds from individuals (ie deposits).

During the control carried out by the Central Bank of Armenia, it was found out that by the end of 2019, Loans AM UCO CJSC December 2020 In January 2010, the financial statements submitted to the Central Bank of Armenia showed unreliable data on the total capital index. In order to find out, the CBA Supervision Unit requested additional detailed information on the financial figures in the reports.

By examining and comprehensively analyzing the information presented, assessing the risks of the organization, it was found out that WMC UCO CJSC violated the minimum capital requirement, which resulted in Article 18 (b) of the RA Law on Credit Organizations. Violation of paragraphs (e).

Taking into account the above, according to the protocol dated February 25 of this year, administrative proceedings have been initiated against Sanctions Credit Union UCO CJSC. In the framework of the said proceedings on 18.03.2020 and 20.03.2020

. The Central Bank of Armenia organized administrative hearings attended by a representative of the credit organization and provided clarifications that were not sufficiently evaluated by the CBA Board.