Կարևոր. եթե բանկի հետ կապված գործ ունեք շտապեք տեղեկանալ այս որոշման մասին




Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի № Ց/32-2020 ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։

Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության կայքից, պարետի ցուցման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝


Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.


Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.


Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը.
Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.


2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարել (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում․
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ

Բանկերին տեղեկացնել սույն ցուցումի 1-ին կետի մասին՝ ապահովելով նաև բանկերի կողմից կարճ հաղորդագրության (sms հաղորդագրությունների) միջոցով կենսաթոշակառուների իրազեկումը բանկ ներկայանալու նոր՝ երկարաձգված ժամկետի մասին։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ

Սույն ցուցումի մասին տեղեկացնել կենսաթոշակ և նպաստ նշանակող մարմիններին՝ միջոցներ ձեռնարկելով 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների կենսաթոշակների և նպաստների վճարման անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ»:

During the state of emergency, new terms for visiting the bank and applying for some social services were set by order of Deputy Prime Minister Tigran Avinyan No. 32-2020.

According to the website of the Government of the Republic of Armenia, the order of the commander states:
Governed by the Government of the Republic of Armenia “On Declaring a State of Emergency in 2020” by Decision N 298-N of March 16,

If you expire in March 2020 and April 2020, the deadline for the pensioner (beneficiary) in the Republic of Armenia as of March 31, 2020 is May 27, 2020;
Retirement, Care, Child Birth and Unemployment Maternity Benefits, Restitution, Re-Payment of Pensions and Care Benefits (Unpaid Pension or Care Benefit),

Retirement Retirement Benefit, Retirement Retirement Benefit, 20 Deadline for submitting this application is March 27, 2020, if it expires in March and April.
If the disability expires in March and April 2020, set the disability date for June 1, 2020;
Deadline for Family Documentation to be May 27, 2020 in the event of expiry of March and April 2020;


In March and April 2020, pay pensions and benefits in cash (to provide payment services) exclusively at the beneficiary’s place of residence;
TO THE PRESIDENT OF THE CENTRAL BANK ARTHUR JAVADYAN

Inform banks about paragraph 1 of this instruction, also ensuring that pensioners are notified by the banks of the new extended deadline to appear in the bank.
TO MINISTER OF LABOR AND SOCIAL ISSUES Mrs. ZARUHI BATOYAN

Report this guidance to the Pension and Benefit Authorities by taking steps to ensure the smooth payment of pensions