ԲՐԱՎՈ👍Որոշումը միաձայն ընդունվեց✅Կառավարությունը 30 տոկոսով բարձրացրեց աշխատավարձը⤵️ՑՈՒՑԱԿ. տեսեք դուք կաք նրանց թվում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով 30 տոկոսով բարձրացվում են ՔԿՀ-ներում աշխատակիցների աշխատավարձը:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ ներկայումս 179 հաստիք թափուր է ՔԿՀ-ներում,

որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար եւ կրտսեր խմբի պաշտոնները, որոնք ամենավտանգավորն ու ամենառիսկային աշխատանքներն են կատարում, եւ որոնք ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում:


Նախարարի խոսքով, այս որոշման հիմքում նաեւ քրեական ենթամշակույթի հաղթահարման կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

«Կրտսեր անձնակազմի աշխատակիցը ներկայումս ստանում է 150 հազար 470 դրամ եւ կատարում է ամեռնառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը մոտ 317 հազար դրամ եւ պարգեւատրման գումարն էլ մոտ 411 հազար դրամ է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում կա նաեւ հոգեբանների ու հոգեբույժների կարիք, ինչը եւս աշխատավարձի հետ է կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգը նոր տեմպով եւ թափով պետք է աշխատի, նա նաեւ կարեւորեց քրեակատարողական հիմնարկների սննդի կազմակերպման նոր կարգը. «Ըստ պաշտոնական տեղեկությունների, այն ՔԿՀ-ներում, որտեղ սնունդը նոր կարգով է տրամադրվում, կալանավորների մոտ 100 տոկոսն օգտվում է այդ ծառայություններին: Նախկին համակարգում շատ վատ վիճակ էր, եւ

նախկինում 10-20 տոկոսն էր երեւի օգտագործում ՔԿՀ-ի սնունդը: Սա նաեւ դատապարտված եւ կալանավորված անձանց ընտանքիների համար սոցիալական բեռի էական թեթեւացում է: Այսօր ՔԿՀ-ում ունենք բազում թափուր աշխատատեղեր: Պատճառն այն էր, որ աշխատավարձերը ցածր է, ռիսկայնությունը՝ բարձր»,-ասաց նա եւ նշեց, որ այս որոշմամբ դե ֆակտո նոր աշխատատեղեր են ստեղծում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ այս տարվա ամռանից ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ներում կանցնեն սննդի տրամադրման նոր կարգին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հարց բարձրացրեց, որ ճիշտ կլինի, որ այդ ծախսը արվի ներքին վերաբաշխումների ճանապարհով, ոչ թե բյուջեի եկամուտների ավելացման:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք պայմանավորվել ենք սկզբում, որ ոլորտում առկա գումարների մեջ վերաբաշխում ենք անում հիմիկվանից խնդիրը լուծելու համար, որ պահին տեսնենք, որ լրացուցիչ հատկացում անելու կարիք կա, դա կանենք, այդ սկզբունքը պետք է պահվի»:

Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այդ հանձնարարականը մոտ երկու շաբաթ առաջ շրջաբերականով բոլոր մարմիններին ուղարկվել է եւ վարչապետն արձագանքեց. «Էդ էլ հո կուլտուրա է, որ հանձնարարականը շրջաբերականով ուղարկում ենք, բայց կյանքը իրա համար հին ձեւով պտտվում է»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա ուղղակի տեխնիկական խնդիր է, որ այս ծախսը 2020-ի բյուջեում չի նախատեսվել, բայց հաշվի առնելով արդարադատության ծախսերի կառուցվածքը եւ նաեւ նախորդ տարվա կատարողականը, գիտենք, որ այս գումարի կարիքը լինելու է:

Վարչապետը պնդեց իր խոսքը. «Երբ ասում եք, որ այդ գումարի կարիքը վստահաբար լինելու է, մենք էլ ասում ենք՝ երբ կլինի կարիքը, կտանք էդ գումարը, իսկ հիմա դա արեք ներքին վերաբաշխումների հաշվին: Հանձնարարականը տրված է, հանձնարարականը պետք է կատարվի, քննարկման բան նույնիսկ չկա, եւ ես Ձեզ ձայն նույնիսկ չեմ տալիս, պարոն Բադասյան»,-ասաց վարչապետը:

Ի վերջո, որոշվեց, որ աշխատավարձերի բարձրացումը կարվի ներքին վերաբաշխումներով:

Նշենք, որ այս կարգավորումը տարածվում է 2020-ի հունվարի 1-ի դրությամբ գործող, ինչպես նաեւ հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

At its January 30 sitting, the Armenian government made a decision to increase the salaries of 30% of penitentiary staff.

The question was presented by Justice Minister Rustam Badasyan, who noted that there are currently 179 vacancies in penitentiary institutions, the majority of which are 112, comprising the leading and junior group positions of the penitentiary, which perform the most dangerous and risky activities, in the fight against risks and the criminal subculture.

According to the Minister, at the basis of this decision is also the policy adopted by the government to overcome the criminal subculture.

“The junior staff currently receives 150 thousand 470 drams and performs forensic work, while the head of the penitentiary is about 317 thousand drams and the amount of the reward is about 411 thousand drams,” the minister said, adding that the penitentiaries also include psychologists and psychiatrists. need, which is also related to salary.

Prime Minister Nikol Pashinyan noted that the law enforcement system should work at a new pace and pace, he also attached importance to the new order of the organization of food in penitentiaries. “According to official information, in penitentiary establishments where food is provided in a new order, about 100 percent of inmates use these services.

The former system was in very poor condition and in the past it used to be 10-20% of the penitentiary food. This is also a significant lightening of the social burden for the families of convicted and detained persons. Today we have many vacancies in the penitentiary. The reason was that the salaries were low, the risk was high, ”he said, noting that the decision would create new de facto jobs.

Rustam Badasyan informed that all the 12 penitentiary establishments of Armenia will undergo a new order of food supply this summer.

SRC Chairman Davit Ananyan raised the question that it would be right to spend this money through internal redistribution, rather than increase in budget revenues.

Nikol Pashinyan responded: “We have agreed in the beginning that we are redistributing the funds available in the field to solve the problem from the ground up, so that at the moment we see that there is a need for additional allocation, we will do that, that principle must be maintained.”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *